UCOM ռոումինգի՝ մի շարք երկրների համար իջեցված սակագինը կմնա 9 դ/մբ


UCOM ռոումինգի՝ մի շարք երկրների համար իջեցված սակագինը կմնա 9 դ/մբ

  • 12-09-2023 19:52:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արձակուրդային սեզոնից հետո Ucom ամառային առաջարկի շրջանակում  Բուլղարիայում՝ Yettel, Հունաստանում՝ Cosmote, Իսպանիայում՝ Orange և Մոնտենեգրոյում Mtel օպերատորների ցանցում ինտերնետի իջեցված սակագինը կմնա անփոփոխ՝ 9 Դ/ՄԲ։ Միևնույն ժամանակ Կիպրոսի` epic, Իտալիայի` WINDTRE և Vodafone, ինչպես նաև Հունաստանի Vodafone օպերատորների ցանցում բաժանորդները կշարունակեն օգտվել ինտերնետի՝ 15 դրամ/ՄԲ սակագնից:
 
«Ucom շարժական կապի բաժանորդները միշտ կարող են Ucom բջջային հավելվածից ընտրել «Ինտերնետ ռոումինգում» 300 ՄԲ, 1ԳԲ, 2ԳԲ, 3ԳԲ և ամենածավալուն՝ «Ինտերնետ ռոումինգում 8ԳԲ» փաթեթներից մեկը, որպեսզի ցանկացած պահի ճամփորդության ընթացքում կապի մեջ մնան իրենց մտերիմների հետ ամենամատչելի տարբերակով»,-նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
Հիշեցնենք, որ 9 դրամ/ՄԲ սակագինն անժամկետ գործում է Եգիպտոսում՝ Orange, Վրաստանում՝ Geocell/Magticom, ԱՄԷ-ում՝ du և ԱՄՆ-ում՝ T-Mobile օպերատորներին միանալիս:
 
Հավելենք նաև, որ ռոումինգի ծառայությունն անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանից մեկնելուց առաջ՝ Ucom բջջային հավելվածի օգնությամբ կամ հավաքելով *121# և հետևելով սմարթֆոնի էկրանին հայտնվող հրահանգներին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play