«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության անդամներն այցելել են Լաչինի միջանցք


«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության անդամներն այցելել են Լաչինի միջանցք

  • 14-09-2023 12:16:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է Լաչինի միջանցքի սկզբնամաս այցելելու մասին:
 
Այցի մեկնաբանմամբ տեսանյւթը հրապարակվել է կազմակերպության X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում:
 
«Երեկ եղանք Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։
 
Արդեն ինն ամիս է՝ Ադրբեջանն արգելափակում է այդ ճանապարհը։ Երկու ամիս է՝  թույլ չեն տալիս անցնել անգամ ԿԽՄԿ ներկայացուցիչներին։
 
Լեռնային Ղարաբաղի 120 000 քրիստոնյա հայեր սովամահ են լինում: Սա ցեղասպանություն է»,- ասված է հայտարարության մեջ:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play