Քոբուլեթիում բացվեց հայկական կիրակնօրյա դպրոց


Քոբուլեթիում բացվեց հայկական կիրակնօրյա դպրոց

  • 11-04-2011 21:00:55   | Վրաստան  |  Հասարակություն
Աջարիայի Հայերի միության 7- ամյա պատմության ընթացքում ապրիլի 10-ին Քոբուլեթիում առաջին անգամ բացվեց կիրակնօրյա դպրոց: Առաջին 17 աշակերտները մեծ եռանդով սկսեցին ծանոթանալ իրենց նախնիների արմատներին. նրանք հայերենով գրել-կարդալ կսովորեն Քոբուլեթիի Հայ Համայնքի գրասենյակում: Ըստ Աջարիայի Հայ Համայնքի մամլո պատասխանատու Արթուր Հովհաննիսյանի, Կիրակնօրյա դպրոցի բացմանն աջակցեցին Աջարիայի հոգեւոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Հայ Համայնքը եւ որոշ չափով Քոբուլեթիի քաղաքապետարանը: Մինչ այդ՝ ապրիլի 7-ին, առաջին անգամ Քոբուլեթիում Հայ Համայնքը եւ հայկական եկեղեցին հանդիպեցին տեղի հայ երիտասարդների հետ: Միջոցառման ընթացքում որոշվեց, որ Բաթումիի երիտասարդների հետ միասին Քոբուլեթիի եւ Չաքվիի ակտիվ երիտասարդները կմասնակցեն ՀՀ Սփյուռքի նախարարության ծրագրերին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play