Աշխարհում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների քանակն ավելացել է


Աշխարհում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների քանակն ավելացել է

  • 19-09-2023 11:08:32   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: «Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի երկրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել են վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրային ապահովման օգտագործմամբ 5 704 599 գրոհ: Այդ մասին են վկայում ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2022-ի ապրիլ-հունիսին կանխվել է 5 520 908 նման գրոհ։
 
Իսկ ահա հայտնաբերված վնասաբեր տեղադրման փաթեթների քանակը նվազել է. այսպես, եթե ընթացիկ տարվա նույն ամիսներին օգտատերերի բջջային սարքերում հայտնաբերվել է 370 327 վնասաբեր տեղադրման փաթեթ, ապա 2022-ի երկրորդ եռամսյակում հայտնաբերվել է 405 684 նման փաթեթ, ինչը 110 933-ով պակաս է նախորդ եռամսյակի ցուցանիշից և 480 421-ով պակաս 2021-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշից։
 
«Կասպերսկի» ընկերության փորձագետների տվյալներով՝ բանկային տրոյացիների տեղադրման փաթեթների քանակը 2023 թվականի երկրորդ եռամսյակում շարունակել է աճը և կազմել 59 167։ Աճի միտումը նկատվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, երբ հայտնաբերվել է 55 614 նման փաթեթ՝ 1667-ով ավելի, քան 2022-ի առաջին եռամսյակում, և 31 010-ով ավելի, քան մեկ տարի առաջ՝ 2021-ի երկրորդ եռամսյակում:
 
Հակառակ միտումն է ի հայտ եկել մոբայլ շորթող տրոյացիների փաթեթների մասով, որոնք այս տարվա ապրիլ-հունիսին 1318-ն էին։ 2022-ի երկրորդ եռամսյակում ընկերությունը հայտնաբերել է մոբայլ շորթող տրոյացիների 3821 տեղադրման փաթեթ, դա գրեթե երկու անգամ (1879 միավորով) ավելի է նախորդ եռամսյակի ցուցանիշից և 198 փաթեթով ավելի, քան 2021-ի երկրորդ եռամսյակում։ 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play