Բաքուն հայտնել է Ղարաբաղում ավելի քան 60 մարտական ​​դիրքի վերահսկողության տակ առնելու մասին


Բաքուն հայտնել է Ղարաբաղում ավելի քան 60 մարտական ​​դիրքի վերահսկողության տակ առնելու մասին

  • 19-09-2023 23:41:23   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանական զինուժը Ղարաբաղում վերահսկողության տակ է վերցրել հայկական կազմավորումների ավելի քան 60 մարտական դիրք։
 
Այս մասին ճեպազրույցում չթաքցնելով սեփական երկրի ցեղասպան ու արյունալի նկրտումները հայտարարել է Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը։
 
«Ադրբեջանի զինված ուժերը հաջողությամբ շարունակում են լոկալ բնույթի «հակաահաբեկչական միջոցառումները» Ղարաբաղի շրջանում: Հայաստանի զինված ուժերի կազմավորումների ավելի քան 60 մարտական դիրքեր անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ»,- ասել է պաշտոնական ներկայացուցիչը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը