Ռուսաստանն է մեղավոր ղարաբաղցի հայերի դեմ Ադրբեջանի բլից-կրիգի համար. ԵՄ պաշտոնյա


Ռուսաստանն է մեղավոր ղարաբաղցի հայերի դեմ Ադրբեջանի բլից-կրիգի համար. ԵՄ պաշտոնյա

  • 22-09-2023 14:29:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Ռուսաստանն է մեղավոր ղարաբաղցի հայերի դեմ Ադրբեջանի բլից-կրիգի համար, ասել է ԵՄ ՌԴ արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Լյուկ Դևինը՝ հավելելով, որ Մոսկվան հույս ունի տապալել Հայաստանի արևմտամետ վարչապետին, գրում է Euobserver-ը։
 
Խոսելով Հարավային Կովկասում հակամարտության գոտում գտնվող 2000 հոգանոց ռուսական խաղաղապահ զորախմբի մասին՝ Դևինն ասել է. «Այս խաղաղապահներից որևէ մեկը որևէ բան արե՞լ է։ Ոչինչ։ Նրանք նույնիսկ իրենց զրահամեքենաները չեն դրել ճանապարհին, որպեսզի արգելափակեն ռազմական գործողությունը… Այնտեղ միայն ռուսական զորքեր կան. Ո՞վ է մեղավոր. Ռուսաստան»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play