ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ․Դյուժարիկ


ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ․Դյուժարիկ

  • 23-09-2023 10:50:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՄԱԿ խաղաղապահ առաքելություն Լեռնային Ղարաբաղ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
 
«Ցանկացած խաղաղապահ առաքելության մասին որոշումները կայացվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից», - ասել է նա։
 
Սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել, որպեսզի ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղապահ ուժերը ապահովեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ու անվտանգությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play