Ֆրանկֆուրտ Մայնի «Ցեղասպանության հակառակորդների մությունը», ի պաշտպաություն Արցախի՝ կոչով դիմել է Գերմանիայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի Մարդու իրավունքների պաշտպաններին, հիմնարկություններին, խորհրդարաններին և կառավարություններին


Ֆրանկֆուրտ Մայնի «Ցեղասպանության հակառակորդների մությունը», ի պաշտպաություն Արցախի՝ կոչով դիմել է Գերմանիայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի Մարդու իրավունքների պաշտպաններին, հիմնարկություններին, խորհրդարաններին և կառավարություններին

  • 25-09-2023 22:12:50   | Հայաստան  |  Հայտարարություններ

«Ցեղասպանության հակառակորդների մություն» / Մայնի Ֆրանկֆուրտ - Verein der Völkermordgegner e.V. Frankfurt am Main
Soykırım Karşıtları Derneği, skd@gmx.net
 
ՀՐԱՏԱՊ ԿՈՉ
 
Գերմանիայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի Մարդու իրավունքների պաշտպաններին, հիմնարկություններին, խորհրդարաններին և կառավարություններին
 
 
Կանգնեցրե´ք ադրբեջանական պետության` Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի դեմ էթնիկական բնաջնջման պատերազմը...
Անտարբեր մի՛ նայեք, թե ինչպես են նորից տասնյակ հազարավոր մարդիկ դառնում ցեղասպանության զոհեր:  
 
Ադրբեջանական պետությունն այն բանից հետո, երբ մարդկային ողբերգության պատճառ դարձավ` Հայաստանից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) ինն ամիս մեկուսացնելով, որի ժամանակ երեխաներ, հիվանդներ և ծերեր, այսպիսով, տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ մատնվեցին սովի, ցրտի ու հիվանդությունների և հնարավորություն չունեցան բավարարելու իրենց ամենահրատապ մարդկային կարիքները, այժմ ռմբակոծում է Ստեփանակերտ քաղաքը, որպեսզի խաղաղ բնակիչներին ստիպի փախչել և արտագաղթել:  
Այժմ 120 000 մարդ, այդ թվում՝ 30 000 երեխաներ, 2 000 հղի կանայք և 20 000 տարեցներ, որոնք շրջափակման պատճառով տառապում են սովից, թերսնումից և բոլոր կենսականորեն  կարևոր ապրանքների պակասից, մատնված են լայնածավալ ահաբեկչական գործողության, որն Ադրբեջանի զինված ուժերը իրականացրել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ի լրումն տարածքի համակողմանի մեկուսացման։ Սա ոչ այլ ինչ է, քան էթնիկական բնաջնջում և ցեղասպանություն, որն Ադրբեջանն իրականացնում է օրը ցերեկով։ Արցախի ողջ բնակչությունը`կտրված հաղորդակցությունից, սննդից ու ջեռուցումից, շարունակում է ապրել ցուրտ պայմաններում` նկուղներում, առանց էլեկտրականության։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը շարունակում են անօդաչու թռչող սարքերով և ինտենսիվ հրետանային կրակով հարձակվել քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության վրա։ Ներկայումս Արցախում անխտիր ռմբակոծվում են քաղաքացիական բնակավայրերը։ Սա ադրբեջանական վարչակարգի վայրագությունն է:
108 տարի անց հայ ժողովրդի գոյությունը վտանգվում է նույն հանցագործների կողմից... Ինչպես արևմտյան շատ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի խորհրդարանները, այնպես էլ աշխարհի բազմաթիվ այլ երկրների խորհրդարաններ ընդունել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր։ Դա նոր ցեղասպանությունները կանխարգելելու, վերքերը բուժելու և արդարության հույս էր։ Այսօր, սակայն, Թուրքիան և Ադրբեջանը, իրենց համատեղ քաղաքական և ռազմական ռազմավարությանը համահունչ, փորձում են տարածաշրջանն ազատել հայերից՝ օգտագործելով ամեն առիթ և միջոց 1915 թվականի ցեղասպանությունը շարունակելու համար։
Երկրները, որոնք ճանաչել են ցեղասպանությունը, նաև ստանձնել են մեծ մարդասիրական պատասխանատվություն՝ պաշտպանելու այս վտանգված ազգի գոյությունը: Միջազգային հանրությունը պե´տք է գործի անհապաղ` մարդկության դեմ հերթական հանցագործությունը կանխարգելելու համար:
Կապի կայուն միջոցների և վառելանյութի բացակայության պատճառով հավաստի տեղեկություններ չկան տարածաշրջանից, իսկ բնակչության դրությունը` մշուշով պատված, հիմնականում անհայտ է։ Անհապաղ պետք է տարածաշրջան ուղարկվեն միջազգային խաղաղապահներ ու դիտորդներ, և շտապ պետք է ստեղծվի օդային կապ՝ բնակչությանը շարունակական և կայուն մարդասիրական օգնություն տրամադրելու համար: 
Արցախի ժողովրդի ինքնավարության և ինքնորոշման իրավունքը պետք է հարգվի, իսկ Արցախի Հանրապետությունն անհապաղ պետք է ճանաչվի և դրվի միջազգային պաշտպանության ներքո։
 
Verein der Völkermordgegner e.V. Frankfurt am Main 
Soykırım Karşıtları Derneği, skd@gmx.net
 
DRINGENDER AUFRUF !!!
 
an die Verteidiger der Menschenrechte, Institutionen, Parlamente und Regierungen in Deutschland, Europa und auf der ganzen Welt: 
Stoppen Sie den ethnischen Vernichtungskrieg des aserbaidschanischen Staates gegen das Volk von Artsakh (Berg-Karabach)... 
Sehen Sie nicht tatenlos zu, wie Zehntausende von Menschen erneut einem Völkermord zum Opfer fallen!
 
Nun bombardiert der aserbaidschanische Staat die Stadt Stephanakert, um die Zivilbevölkerung zur Flucht und zur Migration zu zwingen, nachdem er durch die neunmonatige Blockade zwischen Artsakh (Berg-Karabach) und Armenien eine menschliche Tragödie verursacht hat, bei dem Kinder, Kranke und alte Menschen, also Zehntausende von Zivilisten dem Hunger, der Kälte, und Krankheiten ausgeliefert wurden und ihre dringendsten menschlichen Bedürfnisse nicht befriedigt werden konnten. 
 
120.000 Menschen, darunter 30.000 Kinder, 2.000 schwangere Frauen und 20.000 alte Menschen, die aufgrund der Blockade unter Hunger, Unterernährung und dem Entzug aller lebenswichtigen Produkte und Güter leiden, sind nun einer groß angelegten Terroroperation ausgesetzt, die die aserbaidschanischen Streitkräfte am 19. September 2023 - zusätzlich zu der umfassenden Abriegelung des Gebietes - durchgeführt haben. Dies ist nichts anderes als eine ethnische Ausrottung und Völkermord, den Aserbaidschan am helllichten Tag begeht. Die gesamte Bevölkerung von Artsakh lebt weiterhin in Kellern in der Kälte, ohne Strom, abgeschnitten vo der Kommunikation, von Nahrung und Heizung. Die aserbaidschanische Luftwaffe greift die zivile Infrastruktur und die Zivilbevölkerung weiterhin mit Drohnen und intensivem Artilleriebeschuss an. Gegenwärtig werden die zivilen Bevölkerungszentren in Artsakh wahllos bombardiert. Dies ist die Grausamkeit des aserbaidschanischen Regimes.
 
Die Existenz des armenischen Volkes wird 108 Jahre später von denselben Tätern bedroht... Die Parlamente vieler europäischer Länder, darunter Deutschland, Frankreich und die Vereinigten Staaten, sowie viele Länder auf der ganzen Welt, haben Resolutionen verabschiedet, in denen der Völkermord am armenischen Volk von 1915 anerkannt und verurteilt wird. Dies war eine Hoffnung auf die Verhinderung von neuen Völkermorden, auf die Heilung der Wunden und auf Gerechtigkeit. Heute jedoch versuchen die Türkei und Aserbaidschan, im Einklang mit ihren gemeinsamen politischen und militärischen Strategien, die Region frei von Armeniern zu machen, indem sie jede Gelegenheit und jedes Mittel nutzen, um den Völkermord von 1915 fortzusetzen. 
 
Die Länder, die den Völkermord anerkennen, haben auch eine große humanitäre Verantwortung übernommen, um die Existenz dieser bedrohten Nation zu schützen.  Die internationale Gemeinschaft muss dringend handeln, um ein weiteres Verbrechen gegen die Menschlichkeit zu verhindern!
 
Da keine stabilen Kommunikationsmittel und kein Treibstoff vorhanden sind, gibt es keine zuverlässigen Informationen aus der Region, und die düstere Lage der Bevölkerung ist weitgehend unbekannt. Internationale Friedenstruppen und Beobachter müssen dringend in die Region entsandt werden, und es muss dringend eine Luftbrücke eingerichtet werden, um die Bevölkerung kontinuierlich und stabil mit humanitärer Hilfe zu versorgen.
 
Das Recht des Volkes von Artsakh auf Selbstverwaltung und Selbstbestimmung muss respektiert werden, und die Republik Artsakh muss unverzüglich anerkannt und unter internationalen Schutz gestellt werden.
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play