ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը. սենատորը՝ Ալեն Սիմոնյանին


ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը. սենատորը՝ Ալեն Սիմոնյանին

  • 25-09-2023 13:43:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ԱՄՆ սենատորը ՀՀ ԱԺ նախագահին նաև տեղեկություններ է տրամադրել Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր իրականացրած այցից:
 
Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահաստատում է, որ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդպմանն ասել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը, հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
 
«Սենատոր Փիթերսը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակը՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին»,– նշված է ԱԺ հաղորդագրության մեջ:
 
Սենատորը ՀՀ ԱԺ նախագահին նաև տեղեկություններ է տրամադրել Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր իրականացրած այցից:
Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ հարձակման մանրամասներն ու հետևանքները:
 
Ալեն Սիմոնյանը ողջունել է սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի, Գերի Փիթերսի և մի շարք այլ սենատորների` Սենատի քննարկմանը ներկայացված երկկուսակցական «Հաջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» օրենսդրական ակտի նախագիծը՝ հույս հայտնելով, որ այն կընդունվի:
 
ԱԺ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստին ԱՄՆ աջակցող ելույթի համար՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում անչափ կարևոր է միջազգային գործընկերների արդյունավետ և հստակ քայլերի հրատապությունը, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:
 
Հիշեցնենք` Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 22-ին։
 
Սեպտեմբերի 23–ին ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Կոռնիձոր, զրուցել մարդկանց հետ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play