Խոջալուում ընթանում է ԼՂ ներկայացուցիչների ու ադրբեջանական կողմի երկրորդ հանդիպումը


Խոջալուում ընթանում է ԼՂ ներկայացուցիչների ու ադրբեջանական կողմի երկրորդ հանդիպումը

  • 25-09-2023 14:29:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Խոջալուում քիչ առաջ սկսվել են Ռամին Մամեդովի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչ Դավիթ Մելքումյանի ու 2 պատվիրակությունների հերթական բանակցությունները, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
 
Ռամին Մամեդովը նախագահ Իլհամ Ալիևի կողմից նշանակվել է այս տարվա մարտին՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերի հետ շփումների պատասխանատու։ Հանդիպմանը մասնակցում են ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները ևս: 
 
Հիշեցնենք, որ ադրբեջանական պլանավորված ռազմական գործողություններից հետո առաջին բանակցությունները կայացել էին սեպտեմբերի 21-ին Եվլախում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play