Մենք նույնպես ոչ պակաս սերտ կապեր ունենք Անկարայի ու Բաքվի հետ. Դմիտրի Պեսկով


Մենք նույնպես ոչ պակաս սերտ կապեր ունենք Անկարայի ու Բաքվի հետ. Դմիտրի Պեսկով

  • 25-09-2023 15:58:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Մենք ամեն անգամ հույս ենք ունենում, որ Ադրբեջանի նախագահի բոլոր հանդիպումները, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի հետ, կնպաստեն տարածաշրջանի անվտանգությանը, կնպաստեն Ղարաբաղում տեղի ունեցածից հետո կյանքի նորմալացմանը։ Հենց այսպիսի ակնկալիքներ», - այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը ինչպե՞ս է վերաբերվում Նախիջևանում կայանալիք Էրդողան-Ալիև հանդիպմանը։
 
Նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ինքնիշխան իրավունքն են իրականացնում՝ համագործակցության զարգացման համար։
 
«Մենք գիտենք՝ որքան սերտ են Բաքվի ու Անկարայի միջև կապերը։ Մենք նույնպես ոչ պակաս սերտ կապեր ունենք Անկարայի ու Բաքվի հետ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play