Ինչու է Մոսկվան 7/24 ռեժիմով հայտարարում, որ «ՌԴ-ն մնում է Հայաստանի հավատարիմ դաշնակիցը»


Ինչու է Մոսկվան 7/24 ռեժիմով հայտարարում, որ «ՌԴ-ն մնում է Հայաստանի հավատարիմ դաշնակիցը»

  • 26-09-2023 11:13:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir. Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն արդեն չեն էլ թաքցում Արցախի ցեղասպանության ռուսական առաջնորդությունը, իսկ նրանց բերած շինծու պատրվակները ավելի են ընդգծում այս հանգամանքը։ Զուգահեռ, ռուսական ամենատարբեր մաստի պաշտոնյաները հրահանգ են ստացել առիթ-անառիթ հայտարարել, թե «ՌԴ-ն մնում է Հայաստանի հավատարիմ դաշնակիցը»։
 
Մոսկվայի այս մանթրայի իմաստը մեկն է՝ Ռուսաստանը ձեռք չի քաշելու Հայաստանից եւ իր սեւ գործը Արցախում կիրառված սխեմայով շարունակելու է ՀՀ սահմանադրական տարածքի վրա, ռուսական զորքի տեղակայման վայրերից։
 
«Արեւմուտքը ձգտում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից» մոսկովյան շինծու թեզը հայաստանյան պրիմիտիվ-դեբիլային քաղաքագիտության եւ ծախու մեդիայի համար է, ռուսական քաղաքականության պատճառահետեւանքային կապի նենգափոխման փորձ։ Ռուսաստանն ինքն է դուրս գալիս տարածաշրջանից, եւ Հայաստան չպետք է մնա․ ՌԴ հարյուրամյա նահանջը տարածաշրջանից՝ 1916 թ․ Վանի ռուսական ստորությունից սկսած, մոտենում է ավարտին։
 
Եթե Ռուսաստանը մնալու լիներ, պարզապես թույլ չէր տա 2020-ի պատերազմը եւ առավել եւս սեպտեմբերի 19-ի լայնածավալ հարձակումն Արցախի վրա եւ բնիկ մեծամասնության արտաքսումը։ Մնացյալը հեքիաթներ են՝ ռուսասեր հայ հանրության հոգու մխիթարանք։ Իր հերթին, հայ դեբիլային-ագենտուրային իշխանաընդդիմադիր դասն ամեն ինչ արեց, որ Ռուսաստանի հեռանալու գինը լինի Արցախը եւ առհասարակ հայկական պետականությունը։
 
Մոսկվան այս քարոզչությամբ հող է նախապատրաստում Հայաստանի դեմ իր առաջիկա ոճրագործություններն արդարացնելու եւ մեղքն իրենից գցելու համար՝ «Արեւմուտքը միջամտեց, դրա համար էլ այսպես եղավ»։
 
Հայաստանի հարցում ՌԴ ռազմավարության եւ գործողությունների պատճառահետեւանքային կապերի հստակ գիտակցումն անհրաժեշտություն է՝ ռուս-թուրքական դարավոր հրեշավոր սխեմայով Հայաստանի վերջին կտորի անկումը կանխելու համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play