ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու հստակ մեխանիզմները քննարկվում են տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ․ Պետքարտուղարություն


ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու հստակ մեխանիզմները քննարկվում են տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ․ Պետքարտուղարություն

  • 27-09-2023 10:59:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
factor.am. Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդական առաքելության ուղարկման հստակ մեխանիզմները քննարկվում են տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Ճշգրիտ մեխանիզմը տարածաշրջանում մեր դաշնակիցնեի ու գործընկերների հետ քննարկման թեմա է մնում, և ես չեմ ցանկանում առաջ ընկնել ու ասել, թե ինչպիսին այն կարող է լինել, քանի դեռ մենք չենք ավարտել քննարկումները։ Կասեմ, որ պետքարտուղարն այսօր կրկին խոսել է նախագահ Ալիևի հետ ու ընդգծել է հետագա ռազմական գործողությունների դադարեցման հրատապությունը, որ խաղաղ բնակչության համար պետք է անվերապահ պաշտպանություն և ազատ տեղաշարժ լինի, որ մարդասիրական օգնությունը պետք է անարգել մուտք գործի դեպի Լեռնային Ղարաբաղ»,-հայտարարել է Միլլերը՝ նշելով , որ Ալիևը Բլինքենին հավաստիացրել է, որ հետագայում ռազմական գործողություններ չեն լինի ու պատրաստ է դիտորդական առաքելություն ընդունել, իսկ ԱՄՆ հույս է հայտնել, որ վերջինս կպահի իր խոսքը: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք դեսպան Քիմն ու Սամանթա Փաուերը ծրագրում են Ադրբեջան այցելել, Միլլերը նշել է, որ այս առումով որևէ հայտարարություն չունի, քանի դեռ նրանք տարածաշրջանում են։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play