ԱՄՆ-ն ակնկալում է դիտորդական առաքելության մուտք Լեռնային Ղարաբաղ՝ ինչպես խոստացել է Ալիևը. Պետդեպ


ԱՄՆ-ն ակնկալում է դիտորդական առաքելության մուտք Լեռնային Ղարաբաղ՝ ինչպես խոստացել է Ալիևը. Պետդեպ

  • 27-09-2023 15:38:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Ադրբեջանը հնարավորություն կտա միջազգային դիտորդական առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ մուտքի։
 
Այս մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ ճեպազրույցում ասել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
 
«Պետքարտուղարն այսօր (երեկ-խմբ.) կրկին խոսեց նախագահ Ալիևի հետ և ընդգծեց ռազմական գործողությունների դադարեցման հրատապությունը, որ լինի անվերապահ պաշտպանություն և ազատ տեղաշարժ խաղաղ բնակիչների համար, որ լինի անարգել մարդասիրական մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ:
 
Պետքարտուղարն այդ կոչից հետո նշել է՝ նախագահ Ալիևը խոստացել է, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի, և մենք ակնկալում ենք, որ նա կպահպանի իր խոստումը։ Նա նաև ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն, և մենք ակնկալում ենք, որ նա կանի դա»,- ասել է Միլլերը։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play