Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր․ Փաշինյան


Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր․ Փաշինյան

  • 30-09-2023 21:18:39   | Հայաստան  |  Հասարակություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր:
 
Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
 
«Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից եւ կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից:
 
Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաեւ խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել: 
 
Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի հաջորդ շաբաթ:
 
Վաղը Հումանիտար կենտրոնի ժամը 12:00-ի եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
 
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների խնդիրները կշարունակեն գտնվել մեր շարունակական ուշադրության կենտրոնում»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play