«Փաշինյանը գնաց Գրանադա` անհասկանալի հանդիպման, բայց չկարողացավ գնալ Բիշքեկ»․ Ալիև


«Փաշինյանը գնաց Գրանադա` անհասկանալի հանդիպման, բայց չկարողացավ գնալ Բիշքեկ»․ Ալիև

  • 12-10-2023 15:06:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահը քննադատել է Հայաստանի վարչապետին, մասնավորապես շեշտելով՝ «Նիկոլ Փաշինյանը 6 ժամ անհասկանալի հանդիպման է մեկնել իսպանական Գրանադա, բայց մի քանի ժամ չի կարողացել թռչել Բիշքեկ՝ ԱՊՀ գագաթնաժողովին»։
 
Ըստ Эхо Кавказа-ի՝ Իլհամ Ալիևն այս մասին ասել է երեկ՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
 
Ռուսական կողմը հաղորդել էր, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կարող է կայանալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Երևանը հաղորդեց, որ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցով արտգործնախարարների նիստին Հայաստանը կներկայանա փոխարտգործնախարարի մակարդակով։ Բիշքեկ չմեկնեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «մի շարք հանգամանքների բերումով»։
 
Ալիևը երեկ նշել է, որ ադրբեջանական կողմը «երախտագիտությամբ է ընդունում» Ռուսաստանի միջնորդությունը։
 
«Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է։ Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ է հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից», - ասել է Ալիևը՝ շարունակելով․ - «Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղությո՞ւն է ուզում։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանային, չէին հրաժարվի այս հնարավորությունից»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play