ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին. ՀՀ ԱԳՆ


ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին. ՀՀ ԱԳՆ

  • 13-10-2023 10:15:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: 
 
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: 
 
Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգության, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը, ինչպես նաև հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության առանցքային ուղերձներին համահունչ բանակցային գործընթացի շարունակման անհրաժեշտությունը:
 
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանմանը, ԼՂ-ն փաստացի էթնիկ զտման ենթարկվելու հետևանքով ստեղծված իրավիճակին, ԼՂ հայության իրավունքների և առկա հումանիտար խնդիրների հասցեագրման անհրաժեշտությանը: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play