Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ


Զուրաբիշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ

  • 17-10-2023 13:10:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր հեռուստաուղերձում հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որի պնդմամբ՝ նախագահը խախտել է օրենքը՝ ի հեճուկս կառավարության արգելքի՝ մեկնելով արտերկիր:
 
«Ես հրաժարական չեմ տալիս։ Ես կմնամ այստեղ և կպայքարեմ մեր երկրի եվրոպական ապագայի և ժողովրդավարության համար»,- նշել է Վրաստանի նախագահը:
 
Նա նաև մեկնաբանել է Սահմանադրական դատարանի որոշումը՝ ասելով, որ դատավորները պետք է ամաչեն նման վճիռ կայացնելու համար: Զուրաբիշվիլին հայտնել է, որ ներկա կլինի խորհրդարանի նիստին, որի ընթացքում տեղի կունենա իր պաշտոնանկության վերաբերյալ քվեարկություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play