Մոսկվայից պնդում են՝ փորձ է արվում «Հայաստանը դարձնել երրորդ Ուկրաինա»


Մոսկվայից պնդում են՝ փորձ է արվում «Հայաստանը դարձնել երրորդ Ուկրաինա»

  • 18-10-2023 13:42:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով։ Այս մասին ռուսաստանյան ТАСС պետական գործակալությանն ասել է Ռուսաստանի կառավարության մի բարձրաստիճան պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ։
 
«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք գնահատում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ», - ռուսաստանցի պաշտոնայի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
 
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք փորձում Հայաստանը դարձնել երրորդ Ուկրաինա, եթե Մոլդովան համարենք երկրորդ Ուկրաինա, իսկ Փաշինյանը հսկայական քայլերով գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով», - ТАСС գործակալությանն ասել է անանուն աղբյուրը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play