Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի. Լավրով


Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի. Լավրով

  • 19-10-2023 11:57:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների սեպտեմբերյան հանդիպումից հետո երկու երկրների հարաբերությունները հասել են նոր, ռազմավարական մակարդակի, ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Չոե Սոն Հուի հետ բանակցությունների սկզբում։
 
Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան դիվանագետն, իր հերթին, նշել է, որ «երկու երկրների արտգործնախարարների հաճախակի հանդիպումները, որոնք նպաստում են բարեկամական կապերի ամրապնդմանը, վկայում են այն մասին, որ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև բարեկամության երկար պատմություն ունեցող երկկողմ հարաբերությունները ցույց են տալիս դինամիկ, աշխույժ զարգանում»:
 
Նա հավելել է, որ ռուս գործընկերոջ հետ իր բանակցությունները «կարևոր փուլ կդառնան սեպտեմբերին Կիմի և Պուտինի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առումով»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play