Ալիևն ու ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին


Ալիևն ու ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

  • 20-10-2023 15:13:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ադրբեջանի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջոշուա Հաքի հոկտեմբերի 20-ին կայացած հանդիպման ժամանակ  մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ 
 
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 
Նշվում է, որ Ալիևը հայտնել է Ադրբեջանի մտադրությունները՝ կապված տարածաշրջանային խաղաղության օրակարգի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման և դրա շուտափույթ ստորագրման հետ։
 
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play