Հայ-ադրբեջանական երեսունամյա տաք կամ սառը պատերազմն ավարտվել է. Գուրգեն Արսենյան


Հայ-ադրբեջանական երեսունամյա տաք կամ սառը պատերազմն ավարտվել է. Գուրգեն Արսենյան

  • 24-10-2023 14:02:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետն իր հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ-ն չի փոխում վեկտորը։
 
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
 
«Վարչապետը, Ստրասբուրգում հեռահար ծրագրեր ունենալով, ԵՄ-ին ասել է՝ դուք կարող եք ՀՀ-ի տարածքում իրականացնել այն գործունեությունը, որը փոխշահավետ կլինի՝ խողովակաշարեր, ավտոճանապարհները, բարձրավոլտ գծեր, ուղիներ։ Մեր համագործակցության գերնպատակը ակտիվ տնտեսական համագործակցությունն է թե՛ ԵՄ հարևանների, թե՛ տարածաշրջանային երկրների հետ»,- ասաց նա։
 
Արսենյանն ընդգծեց այդ նշանակությունը․ «Դա նշանակում է, որ մենք անցնում ենք երեսունամյա մեր պաշարված ամրոցի ռեժիմից դեպի փոխշահավետ համագործակցության ռեժիմի, դա պետք է տեսնել ու լսել, որովհետև ժամանակն է մի կարևոր սրբագրում անելու՝ հայ-ադրբեջանական երեսունամյա տաք կամ սառը պատերազմը ավարտվել է, ու կան խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք, դրա մեջ նաև թշնամու ներկայությունն է, խաղաղության պայմանագրի կնքումը, փոխադարձ պայմանավորվածություններն ու բոնուսները»։
 
Ըստ նրա՝ խաղաղությունը մեր ամենամեծ ռեսուրսն է, դրա պարագայում անցնելու ենք մի կենսագործունեության ռեժիմի, որը օգտակար է։ Ըստ Արսենյանի՝ դրանով կկարողանանք խաղաղության պայմաններում գույքագրել այն հնարավոր բացթողումները, որոնք այսօր կան։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play