Պատրաստակամ ենք ամենաբարձր մակարդակով կազմակերպել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում. Հակոբ Արշակյան


Պատրաստակամ ենք ամենաբարձր մակարդակով կազմակերպել Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում. Հակոբ Արշակյան

  • 25-10-2023 14:14:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:
 
Հանդիպմանը Հակոբ Արշակյանը կարեւորել է հաջորդ տարի Երեւանում անցկացվելիք Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը եւ եւս մեկ անգամ հաստատել Հայաստանի պատրաստակամությունը համաժողովն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու վերաբերյալ:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի արձագանքը` կարեւորելով Հայաստանի տարածքային ամբողջականության, անկախության, ժողովրդավարության, ուժի կիրառման բացառման եւ փոխադարձության սկզբունքները:
 
Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի կողմից առաջարկվող <<Խաղաղության խաչմերուկի>> գաղափարին` շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը:
 
ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play