Ռուսաստանը միջուկային զորավարժություններ է անցկացրել


Ռուսաստանը միջուկային զորավարժություններ է անցկացրել

  • 26-10-2023 12:46:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը զորավարժություններ են անցկացրել, որի ժամանակ զանգվածային միջուկային հարված են մշակել՝ ի պատասխան թշնամու միջուկային հարվածի: Կրեմլից հայտնել են, որ զորավարժությունները ղեկավարել է անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը:
 
Վարժանքի ընթացքում տեղի են ունեցել բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներ: Պլեսեցկ փորձնական տիեզերակայանից Կամչատկայի «Կուր» զորավարժարանի վրա արձակվել է «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։
 
Բարենցի ծովի ջրային տարածքից «Տուլա» ռազմավարական նշանակության ատոմային սուզանավային հածանավից արձակվել է «Սինևա» բալիստիկ հրթիռը, իսկ Ту-95МС հեռահար ավիացիոն ինքնաթիռներից արձակվել են թևավոր հրթիռներ։
 
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում զինվորականները մշակել են նաև «ռազմավարական հարձակողական ուժերի կողմից զանգվածային միջուկային հարված հասցնելը՝ ի պատասխան հակառակորդի միջուկային հարվածի»:
 
Հոկտեմբերի 18-ին ՌԴ Պետդուման օրինագիծ է ընդունել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վավերացումը հետ կանչելու վերաբերյալ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ վավերացումը հետ կանչելու մասին օրենքի ընդունումը չի նշանակում, որ Ռուսաստանը կսկսի միջուկային փորձարկումներ իրականացնել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play