ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հակի հետ, ով Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում


ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հակի հետ, ով Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում

  • 27-10-2023 11:54:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հակի հետ, ով Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում:
 
Քննարկվել են տարածաշրջային անվտանգությանը և կայունությանը վերաբերող թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, երկու երկրների միջև սահմանազատման, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության ներքո տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
 
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի, քան 100 հազար բնակչության բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակում նրանց առաջնային կարիքների և հետագա իրավունքների հասցեագրմանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play