Իսրայելին աջակցելը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման. Իրանի արտգործնախարար


Իսրայելին աջակցելը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացման. Իրանի արտգործնախարար

  • 28-10-2023 10:36:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Իսրայելը Գազայի հատվածին ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
 
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ այն լիակատար աջակցությունը, որը Վաշինգտոնը ցուցաբերում է Իսրայելին, կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դեմ նոր ճակատների բացմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
 
Նախարարն ընդգծել է, որ հակամարտության սրումը կհանգեցնի Գազայի հատվածի բնակչության ոչնչացման, և արդյունքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ամբողջ տարածաշրջանում:
 
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։
 
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
 
Երկու կողմից կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։
 
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ուժեղ ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play