Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով լուրջ առաջընթաց ունենք. վարչապետ


Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով լուրջ առաջընթաց ունենք. վարչապետ

  • 30-10-2023 14:24:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ առաջընթաց է տեսնում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման առումով։
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին խոսել է Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:  
 
«2018 թվականի նկատմամբ 2024-ին մեր կապիտալ ծախսերն աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով: Մեր պլանների մեջ է մտնում նաև 2024-ին ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ նորոգված ճանապարհ: Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մենք  Հյուսիս-հարավի կառուցման մասով ունենք լուրջ առաջընթաց: Վերջերս ստորագրեցինք շինարարության պայմանագիրն Ագարակ-Քաջարան հատվածի շինարարության համար, որը կիրականացնի իրանական ընկերություն»,-ասաց Փաշինյանը:
 
Վարչապետը տեղեկացրեց, որ որոշակի խնդիրներ են եղել Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված, մրցութային ընթացակարգերի և որոշ պարամետրերի վերաբերյալ որոշ տարընթերցումներ են եղել միջազգային գործընկերների հետ: Դրա պատճառով մրցութային ընթացակարգը տեղի չի ունենում պլանավորված ժամանակացույցով:
 
«Բայց մենք հիմա բանակցությունների մեջ ենք: Հույս ունենք, որ առաջիկայում շատ կոնկրետ հայտարարություն հնարավոր կլինի անել՝ կոնկրետ ընկերության կողմից այդ ամբողջ հատվածի շինարարությունը ստանձնելու վերաբերյալ»,-ասաց նա՝ հավելելով, որ պայմանավորվածությունը նախնական է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play