ՀՀ տարածքից քանի քառակուսի կմ տարածք է օկուպացրել Ադրբեջանը․ ԱԳ նախարարը թիվ հայտնեց


ՀՀ տարածքից քանի քառակուսի կմ տարածք է օկուպացրել Ադրբեջանը․ ԱԳ նախարարը թիվ հայտնեց

  • 03-11-2023 12:40:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության շուրջ 200 քառ. կմ տարածքը այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո:
 
ԱԺ-ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե ՀՀ տարածքից քանի՞ քառ. կմ տարածք է օկուպացված Ադրբեջանի կողմից, նախարարը շեշտեց․ «Մենք ունենք դեռ 1990-ականներից Հայաստանի Հանրապետության տարածք՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող: Նաև ունենք այս թարմ օրինակները, ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառ. կմ ՀՀ տարածք, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play