«Լավ կլինի» ծրագրի ճակատագիրը․ Միրզոյանը՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին


«Լավ կլինի» ծրագրի ճակատագիրը․ Միրզոյանը՝ «Խաղաղության խաչմերուկի» մասին

  • 03-11-2023 13:38:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «3+3»-ը քննարկումների հարթակ է, որտեղ հիմնարար է հավասարությունը. սա 3 փոքրի և 3 մեծի մասին չէ, այդպես չի կարելի ընկալել: Այսպես է, որ մենք այդ մասին ասում ենք մեր քննարկումների ընթացքում:
 
Այս մասին ԱԺ-ում՝ 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարարը, պատասխանելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի դիտարկմանը, թե «3+3» հարթակի երեք երկրները, մյուս երեքին նայում են որպես փոքր երեքի:
 
«Սա հավասար 6, իսկ փաստացիորեն՝ 5 պետության խոսակցություն է»,- ասաց նախարարը և հավելեց. ««3+3» հարթակը հավասար երկրների խոսակցություն է»:
 
Ինչ վերաբերում է հայկական առաջարկը՝ «Խաղաղության խաչմերուկը», ՀՀ-ի կողմից սպասարկելու հնարավորություններին և մասնագիտական կարողություններին, ապա նախարարը կարծում է, որ եթե հարևանները հետաքրքրությամբ գան ծրագրի հետևից, ՀՀ-ի համար «աճի տեղ կա»․ «Առնվազն ճանապարհների մասով վերջին տարիներին մենք տեսնում ենք և հիմա էլ կա էական շարժ: Հերքել հնարավոր չէ: Հյուսիս-հարավով առաջիկայում կտեսնենք էական շարժ, քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ:
 
Երկաթուղին, իհարկե, մեծ ներդրումների մասին է, և մենք պետք է ունենանք պայմանավորվածություններ, որպեսզի կարողանանք ներդրումներն անել. որևէ մեկը փակուղի գնացող, երկու վայրում փակուղի ունեցող երկաթուղի չի կառուցի՝ առանց իմանալու, որ շարունակվելու է այդ երկաթգիծն այս կամ այն ուղղությամբ: Եթե կունենանք նշածս սկզբունքների շրջանակներում լուծումներ, մենք նաև երկաթուղիները կկառուցենք»,- ասաց նա և հավելեց. «Մենք բլեֆ չենք անում, երբ մենք առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկ», մենք գիտակցում ենք՝ ինչ ենք առաջարկել: Եվ մենք իսկապես ուզում ենք, որ զանազան ենթակառուցվածքներ, կոմունիկացիաներ, ընդհանրապես Արևելքն ու Արևմուտքը կապվեն իրար առևտրական և տնտեսական առումով, իսկ կապերը բազմաթիվ են, այդ թվում՝ Հայաստանի տարածքի միջոցով, և Հյուսիսն ու Հարավը կապվեն իրար, այդ թվում՝ Հայաստանի տարածքով»:
 
Եզրափակելով խոսքը՝ Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ «լավ կլինի» ծրագրի ճակատագիրը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play