Ռուս խաղաղապահները ևս մեկ դիտակետ են փակել՝ Շուշիի շրջանում


Ռուս խաղաղապահները ևս մեկ դիտակետ են փակել՝ Շուշիի շրջանում

  • 04-11-2023 11:46:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուս խաղաղապահները ևս մեկ դիտակետ են փակել Լեռնային Ղարաբաղում՝ Շուշիի շրջանում:
 
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ երեկ երեկոյան հրապարակած տեղեկագրի, սեպտեմբերի 19-ից ի վեր փակվել է 9 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ։
 
«Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները՝ վերականգնելու էլեկտրաէներգիայի մատակարարումը», - ասված է հաղորդագրությունում:
 
Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության, ավարտվում է խաղաղապահ զորակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի ուղարկումը Ռուսաստան՝ պլանային վերանորոգման համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play