Լավրովը զգուշացրել է մոտալուտ ահռելի մեծ պատերազմի մասին


Լավրովը զգուշացրել է մոտալուտ ահռելի մեծ պատերազմի մասին

  • 06-11-2023 15:11:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Արևմտյան քաղաքական գործիչները մեծ հակամարտություն են հրահրում Մերձավոր Արևելքում:
 
Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Գիտելիքների հասարակության» մարաթոնում՝ «Ռուսաստան» միջազգային ցուցահանդեսի և ֆորումի շրջանակներում:
 
«Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են անգլո-սաքսոնները բառացիորեն մղում Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի եզրին»,- հայտարարել է նա:
 
Լավրովի խոսքով, նման բան կարելի է տեսնել Ուկրաինայում, և նման քաղաքականության արդյունքը նույնն է՝ պետականության կորուստ կամ թուլացում։
 
«Արևմուտքը սովոր է սեփական խնդիրները լուծել ուրիշների հաշվին, շահագործել ուրիշների ռեսուրսները և, հակառակ համաշխարհային գործընթացներին, հույս ունի կառավարել աշխարհը՝ խառնվելով պետությունների ներքին գործերին»,-եզրափակել է ԱԳՆ ղեկավարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play