Պաշտոնական Երևանը ողջունել է «Մեծ 7»-ի հայտարարությունը


Պաշտոնական Երևանը ողջունել է «Մեծ 7»-ի հայտարարությունը

  • 09-11-2023 11:09:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Պաշտոնական Երևանը ողջունում է G7-ի երեկվա հայտարարությունը։
 
«Միջազգային վճռական քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորությունների կատարումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ համաձայն Գրանադայի հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքները բավարարելու համար», - X-ի իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
 
«Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները «լրջագույն անհանգստություն» են հայտնել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման մարդասիրական հետևանքների կապակցությամբ։
 
ԱԳ ղեկավարներն երեկ համատեղ հայտարարությամբ կոչ են արել Բաքվին՝ ամբողջությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։
 
Գերատեսչությունների ղեկավարները ողջունել են միջազգային ջանքերը՝ ուղղված տեղահանվածների հրատապ հումանիտար կարիքների լուծմանը:
 
Սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ըստ պաշտոնական Երևանի, Լեռնային Ղարաբաղում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ, ԼՂ-ի գրեթե ողջ բնակչությունը՝ 100 հազարից ավելի անձ՝ բացառապես ֆիզիկապես փրկվելու անհրաժեշտությունից դրդված լքել է Արցախը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play