Պուտինի գրաֆիկում Էրդողանի հետ զրույց չկա, բայց դա մի քանի ժամում են համաձայնեցնում


Պուտինի գրաֆիկում Էրդողանի հետ զրույց չկա, բայց դա մի քանի ժամում են համաձայնեցնում

  • 13-11-2023 15:05:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է թուրքական կողմի հաղորդագրությունը։
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա, սակայն նման շփումը սովորաբար համաձայնեցվում է մի քանի ժամում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Ոչ, նախագահի ժամանակացույցում դեռ նման զրույց չկա։ Սակայն բարձր մակարդակով զրույցները թուրքական կողմի հետ մեզ մոտ համաձայնեցվում է ընդամենը մի քանի ժամում, այդ պատճառով որևէ խնդիր չի առաջանա», – ասել է Պեսկովը լրագրողներին` ի պատասխան թուրքական կողմի հաղորդագրությունը մեկնաբանելու խնդրանքին։
 
Միևնույն ժամանակ, Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով` նման զրույցների օրակարգը միշտ ավելի ընդարձակ է։ Դա, ինչպես նշել է Պեսկովը, կապված է ռուս–թուրքական հարաբերությունների զարգացման հարցերի լայն շրջանակի հետ։
 
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդի վարչակազմի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Էրդողանը նոյեմբերի 13-ից կվերականգնի «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ Գազայի հարցով, հնարավոր է բանակցություններ լինեն նաև Ռուսաստանի նախագահի հետ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը