Հռոմի ստատուտի վավերացումը ցույց է տալիս Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին. Բորել


Հռոմի ստատուտի վավերացումը ցույց է տալիս Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին. Բորել

  • 18-11-2023 10:42:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հռոմի ստատուտի վավերացումը ցույց է տալիս Հայաստանի հավատարմությունը միջազգային իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը:
 
«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը
 
« Յուրաքանչյուր նոր երկրի անդամակցումը մեզ ավելի է մոտեցնում համընդհանուր մասնակցությանը և ամենածանր հանցագործությունների անպատժելիությանը վերջ տալուն»,-նշել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը