Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա. Ալիև


Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա. Ալիև

  • 22-11-2023 14:58:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ավելի վաղ Բաքուն, հրաժարվելով բանակցային եվրոպական և ամերիկյան հարթակներից, Երևանին հանդիպում էր առաջարկել հայ–ադրբեջանական սահմանին։
 
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
 
Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ–ն Հայաստանին առաջարկել էր հանդիպել սահմանին խաղաղության գործընթացը քննարկելու համար։
 
«Մեր երկիրն աջակցում է տարածաշրջանային խաղաղ օրակարգին, Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսությանը խաղաղության պայմանագիրը ստորագրելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար», – ասել է Ալիևը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–իԵվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետական նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպմանը։
 
Նախորդ տարի Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։
 
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
 
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
 
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը