Բաքուն Արցախի պետական համալսարանը վերածում է «Ղարաբաղի համալսարանի»


Բաքուն Արցախի պետական համալսարանը վերածում է «Ղարաբաղի համալսարանի»

  • 28-11-2023 17:34:03   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բաքուն որոշել է Ստեփանակերտում գտնվող Արցախի պետական համալսարանը վերածել «Ղարաբաղի համալսարանի»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու մասին։
 
Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջանի Գիտության և կրթության նախարարությանն առընթեր «Ղարաբաղի համալսարանը» ստեղծվելու է Ստեփանակերտում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատության հիման վրա։ Նշվում է, որ կառավարությանը հանձնարարվել է երկամսյա ժամկետում հաստատել համալսարանի կանոնադրությունը և այդ մասին տեղեկացնել նախագահին, ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ համալսարանի գործունեությունը ֆինանսավորելու, ինչպես նաև ենթակառուցվածքային հարցերը լուծելու համար։ 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը