Սամվել Բաբայանն ԱԺ-ում մասնակցում է քննիչ հանձնաժողովի նիստին


Սամվել Բաբայանն ԱԺ-ում մասնակցում է քննիչ հանձնաժողովի նիստին

  • 29-11-2023 13:18:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Ազգային ժողովում մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին:
 
«Ես չեմ մասնակցում հանձնաժողովին, հրավիրել են, ես էլ համաձայնել եմ ներկա գտնվել, հարցերին պատասխանել: Այն հարցերը, որոնք ինձ կտան, ես կպատասխանեմ անկեղծ», - լրագրողների հետ զրույցում ՊԲ նախկին հրամանատարը:
 
Բաբայանը հայտարարեց՝ Արցախի հարցը չի լուծվել:
 
«Արցախը բոլորս միասին հանձնեցինք [Ադրբեջանին], Արցախի, Հայաստանի իշխանությունների և բոլոր ժողովրդի հետ մասին», - ասաց նա:
 
Արձագանքելով ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու վերաբերյալ հարցին, ՊԲ նախկին հրամանատարը նշեց. - «Իմ հետ ոչ մեկը չի բանակցել»:
 
Հարցին՝ «այլևս հետամուտ չե՞ք լինելու, որ Ձեր առաջարկն իրագործվի», Սամվել Բաբայանը պատասխանեց. - «Քանի որ ունենք խելոք ընդդիմություն, ես չէի ցանկանա իրանց խանգարեի»:
 
Հարցին՝ մեղադրո՞ւմ է Հայաստանի իշխանությանը Արցախը հանձնելու համար, Սամվել Բաբայանը պատասխանեց. - «Իհարկե, իշխանությանն եմ մեղադրելու, բա ո՞ւմ եմ մեղադրելու»:
 
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ «Դուք հարցաքննվել եք Արցախի դատախազությունում 44-օրյա պատերազմի գործով», Բաբայանն արձագանքեց. - «Ինձ ոչ մեկը չի հարցաքննել: [Արցախի նախկին պետնախարար] Գուրգեն Ներսիսյանին դիմեք, թող հրապարակի դա: Ես գաղտնիության պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա»:
 
Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Բաբայանը մի շարք հարցազրույցներում ասել էր, որ մինչև սեպտեմբերի 19-ի հարձակումը Բաքվին 23 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, համաձայն որի՝ Ղարաբաղը պետք է ինքնավարություն ստանար։ Բաբայանը պնդել էր, որ Ադրբեջանը համաձայնել էր իր առաջարկին, բայց Արցախի իշխանությունները խոչընդոտել են այդ գործընթացին։ Բաբայանի այս հայտարարությունների հիման վրա էլ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազին: ԱԱԾ ավագ քննիչը, սակայն, մերժել է քրեական վարույթի հարուցումը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը