Անկարան Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հույս է հայտնում


Անկարան Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հույս է հայտնում

  • 30-11-2023 10:54:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքիան հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կհանգեցնեն մշտական խաղաղության պայմանագրի կնքման: Այդ մասին, ինչպես փոխանցում է Թուրքիայում ադրբեջանական APA լրատվական գործակալության թղթակիցը, ասված է երկրի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարությունում:
 
Նիստի ժամանակ քննարկվել է նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
 
«Թուրքիան կսատարի տևական խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր անկեղծ ջանքերը, որը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, խաղաղությանը և բարեկեցությանը», - ասված է հայտարարությունում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը