ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 11 մլն եվրո արդարադատության ոլորտում բարեփոխումների համար


ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 11 մլն եվրո արդարադատության ոլորտում բարեփոխումների համար

  • 30-11-2023 13:49:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Եվրամիությունը Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի արդարադատության ոլորտում բարեփոխումների համար:
 
Այս մասին նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության այսօրվա  նիստում։
 
Նախագծի հաաձայն՝ Հայաստանի և Եվրահանձնաժողովի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է ֆինանսական աջակցություն ԵՄ-ից՝ 9 մլն եվրոյի չափով, ևս  2 մլն եվրո կհատկացվի որպես լրացուցիչ օգնություն։
 
Համաձայնագրի հիմնական նպատակն է աջակցել արդարադատության ոլորտին և Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ու համապատասխանեցնել այն միջազգային չափանիշներին։ Խոսքը, մասնավորապես, քրեական արդարադատության համակարգի, այդ թվում՝ գենդերային խնդիրների մասին է։
 
Հատկացված միջոցները կուղղվեն նաև անկախ արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը