ՌԴ-ն եւ Լիբիան բանակցություններ են վարում ռազմատեխնիկական<br /> համագործակցության վերաբերյալ<br />


ՌԴ-ն եւ Լիբիան բանակցություններ են վարում ռազմատեխնիկական
համագործակցության վերաբերյալ

  • 17-12-2008 16:55:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը հեռանկարային է համարում ռազմատեխնիկական համագործակցությունը Լիբիայի հետ ամենաբազմազան ուղղություններով: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնապետական ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը: «Մենք բանակցություններ ենք վարում հնարավոր բոլոր ուղղությունների եւ սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի տեսակների առնչությամբ»,- ասել է Ֆոմինը: Ըստ նրա, Լիբիան եղել եւ մնում է Ռուսաստանի ավանդական գործընկերը սպառազինությունների միջազգային շուկայում: ԽՍՀՄ-ը Լիբիային մատակարարում էր զրահատեխնիկա, ինքնաթիռներ, ՀՕՊ միջոցներ եւ ծովային տեխնիկա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play