ԼՂ նախագահի տված թղթով արցախցիները ՀՀ-ում անարգել զենք են կրում, ինչի հնարավորությունը չունեն մնացածը, պետք է վերանայենք


ԼՂ նախագահի տված թղթով արցախցիները ՀՀ-ում անարգել զենք են կրում, ինչի հնարավորությունը չունեն մնացածը, պետք է վերանայենք

  • 04-12-2023 12:52:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Հանդես եմ եկել նոր օրենսդարական նախաձեռնությամբ՝ «Զենքի շրջանառության մասին օերնքը» լավակելու նպատակով»:
 
Այս մասին այսօր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությնա պագամավոր Վիլեն Գաբրիելյնաը:
 
«Օրենսդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն նոր ստեղծվող իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, կարգավորվեն և ներդրվեն նոր իրավահարաբերություններ, որոնք ուղղված են տնտեսության, սպորտի և հրաձգության զարգացմանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարմանը, ինքնապաշտպանությնաը և անօրինական զենքի քանակի նվազեցմանը և ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրս բերմանը»,- ասաց Գաբրիեյլանը:
 
Պատգամավորը նկատեց՝ նախագծին Կառավարության գործընկերներից ստացել են մի շարք առարկություններ. «Այս ընթացքում աշխատել ենք ՆԳՆ գործընկերների հետ, առարկությունների գրեթե հարյուր տոկոսն ընդունել ենք ու կոնսենսուս ունենք»:
 
Արձագանքելով պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ այսօր այն քաղաքացիները ովքեր ունեն Արցախի նախագահի անունից տրված թուղթ, ունեն շատ ավելի մեծ լիազորություններ և ՀՀ-ում կարողանում են անարգել կրել հրազեն, ինչը մեր քաղաքացիները անգամ շատ բարդ ճանապարհ անցնելու դեպքում նման հնարավորություն չունեն, ինչը ստեղծում է  անհավասարություն. «Մենք մի կողմից պետք է գնանք այն ճանապարհով, որ մեր քաղաքացիները թեկուզ բարդ, բայց ունենան ճանապարհ զենք կրելու իրավունք ունենալու համար և հակառակ կողմից էլ պետք է գանք՝ այն քաղաքացիները ովքեր որևիցե ստուգում չեն անցել, ու ունեն զենք կրելու իրավունք դա պետք է վերանայենք»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play