Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Միրզոյանին և Բայրամովին․ Օ՛Բրայան


Բլինքենն ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Միրզոյանին և Բայրամովին․ Օ՛Բրայան

  • 07-12-2023 11:16:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը դրական և կառուցողական է որակել Բաքվում տեղի ունեցած հանդիպումները։
 
X-ի իր էջում, նա մասնավորապես գրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար։
 
Օ՛Բրայանը երեկ էր Բաքվում, նա հանդիպումներ է ունեցել Ալիևի, Բայրամովի հետ, նշել, որ տարածաշրջանում կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կբացի։
 
Ավելի վաղ Ալիևը քննադատել էր Օ՛Բրայանին Ղարաբաղի հարցով Կոնգրեսի լսումներում արտահայտած մտքերի համար, հայտարարել, որ Վաշինգտոնյան հարթակն այլևս ընդունելի չէ իր համար Երևանի հետ բանակցություններում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play