Սեփական տներից մեկի վերելակի հորանում հայտնաբերվել է դի


Սեփական տներից մեկի վերելակի հորանում հայտնաբերվել է դի

  • 07-12-2023 11:42:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Դեկտեմբերի 6-ին, ժամը 23։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող սեփական տներից մեկի վերելակի հորանում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
 
Փրկարարները տան ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարրերի միջակայքից դուրս են բերել Լ․ Շ․-ի (ծնված 1997 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ 
 
 
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play