Վաշինգտոնը ողջունում է «Փաշինյանին ու Ալիևին՝ ավելի խաղաղ ապագայի հիմքեր ստեղծելու ջանքերի համար»


Վաշինգտոնը ողջունում է «Փաշինյանին ու Ալիևին՝ ավելի խաղաղ ապագայի հիմքեր ստեղծելու ջանքերի համար»

  • 08-12-2023 10:49:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը 2 ադրբեջանցիների և 32 հայ կալանավորների ազատ արձակման մասին։
 
Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման աշխատանքների ֆոնին, ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունում։
 
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար», - հայտարարել է Պետդեպարտամենը՝ հավելելով՝ Վաշինգտոնը կշարունակի խստորեն աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին։
 
Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին երկու կողմից զինծառայողների ազատ արձակելու որոշման մասին, ինչպես նաև վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը:
 
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ Հայաստանին վերադարձվող անձինք 2020թ. դեկտեմբերին Հադրութի ուղղությամբ «իրականացված հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ ձերբակալվածներն են», մնացած 6-ը ձերբակալվել են սահմանին տարբեր ժամանակահատվածներում, և արդեն իսկ իրենց պատժի մեծ մասը կրել են։ Նրանց թվում չկան Արցախի կալանավորված նախկին պաշտոնյաները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play