Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը


Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը

  • 08-12-2023 11:06:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի վարչակազմի և Հայաստանի վարչապետի գրասենյակի որոշումը՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև վստահության հաստատման ուղղությամբ, ինչպես նշված է համատեղ հայտարարության մեջ»։
 
Այս մասին ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
 
Նշվում է, որ Անկարան աջակցում է վստահության բարձրացմանն ուղղված լրացուցիչ քայլերի ձեռնարկման հետ կապված քննարկումները շարունակելու որոշմանը։
 
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրումը հնարավորինս շուտ լինի, որը կդառնա Հարավային Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն իրադարձություններից մեկը»,- ասվում է Թւրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
 
Հիշեցնենք՝ երեկ հրապարակվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը գերիների փոխադարձ ազատ արձակման մասին, ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինծառայողների անունները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play