Բաց մի՛ թողեք հնարավորությունը. Էրդողանը դիմել է Հայաստանին


Բաց մի՛ թողեք հնարավորությունը. Էրդողանը դիմել է Հայաստանին

  • 08-12-2023 15:48:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տողատակում սպառնալիք հնչեցնելով, հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունները, դասեր քաղելով վերջին իրադարձություններից, չպետք է սադրանքների դիմեն։
 
Այս մասին նա ասել է Հունաստանից վերադառնալուց հետո ինքնաթիռում՝ լրագրողների հետ զրույցում:
 
Էրդողանի խոսքով՝ Հայաստանի շահերից է բխում օգտագործել խաղաղության հնարավորությունը և չընկնել «ապակողմնորոշող երկրների թակարդը»:
 
«Բաց մի՛ թողեք հնարավորությունը, Ադրբեջանի հետ խաղաղության վրա հիմնված հարաբերությունները լավագույն տարբերակն են Հայաստանի համար։ Նրանք, ովքեր զինում են նրան, ամենակարճ ժամանակում Հայաստանը կթողնեն»,- ասել է Էրդողանը՝ ակնարկելով Ֆրանսիային:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play