Համաձայնությունը ձեռք բերված է, չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի. Վաղարշակ Հակոբյանը՝ գերիների վերադարձի մասին


Համաձայնությունը ձեռք բերված է, չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի. Վաղարշակ Հակոբյանը՝ գերիների վերադարձի մասին

  • 12-12-2023 12:42:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Խոչընդոտի մասին որևէ տեղեկություն չունեմ, կարող եմ ասել, որ համաձայնությունը ձեռք բերված է, և մենք սպասում ենք գերիների վերադարձին:
 
Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը:
 
«Հստակ տեղեկություն չունեմ, որ ասեմ՝ ուշանում է, թե չի ուշանում. գուցե նաև չի ուշանում, այլ ժամկետներ կան: Համաձայնությունը ձեռք բերված է, երկուստեք հայտարարությունն արված է, և ես չեմ կարծում, որ որևէ փոփոխություն լինի»,- նշեց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play