Ադրբեջանի հետ դեմ առ դեմ բանակցությունները վտանգավոր են. Արթուր Խաչատրյան


Ադրբեջանի հետ դեմ առ դեմ բանակցությունները վտանգավոր են. Արթուր Խաչատրյան

  • 13-12-2023 13:22:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Անդրադառնալով գերիների թեմային` ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ 7 օր է, ինչ գերիների վերադարձի մասին հայտարարությունը կա, ու մինչ օրս նրանք չեն վերադարձել։
 
Ադրբեջանը պարտադրում է դեմ առ դեմ բանակցություններ, որոնք ամենավտանգավորն են, քանի որ ուժեղի ու թույլի միջև բանակցություններ չեն լինում, լինում է ուղղակի պարտադրանք։ ՀՀ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
 
«Նիկոլ Փաշինյանը ձախողել է բոլոր բանակցությունները` սկսած 2018 թ-ից նա գնացել է զիջումների։ Արևմտյան հարթակում Փաշինյանը հանձնեց Արցախը, իսկ ռուսական հարթակներից խուսափում է։ Ես միշտ ասել եմ` կարևոր չէ, թե սեղանը որտեղ է դրված, կարևոր է, թե այդ սեղանի շուրջ ով է նստած ու ինչ է բանակցում»,– ընդգծեց նա։
 
Անդրադառնալով գերիների թեմային` նա նշեց, որ ապօրինի գերեվարված հայ մարդկանց Ադրբեջանը փոխանակում է երկու հանցագործի հետ, դրանից բացի քաղաքական զիջում է պահանջում ՀՀ–ից, ու մի հատ էլ դա ներկայացնում է որպես բարեգթության ժեստ։
 
«Ու հիմա ՀՀ–ում ինչ–որ մարդիկ այդ նույն երգն են երգում, թե տեսեք` Ադրբեջանը զիջման գնաց, ու մենք կարող ենք նրա հետ խաղաղության պայմանագիր կնքել»,– նկատեց Խաչատրյանը։
 
Ըստ նրա` 7 օր է, ինչ գերիների վերադարձի մասին հայտարարությունը կա, ու մինչ օրս նրանք չեն վերադարձել, դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ որևէ համաձայնության գալուց առաջ պետք է լինի այդ համաձայնության ապահովման երաշխիք։
 
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
 
Նշվում էր նաև, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
 
Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է։ Նրա խոսքով` գերիների փոխանակությունն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play