«Գազպրոմը» պատրաստ է զիջումներ անել Ուկրաինային<br />


«Գազպրոմը» պատրաստ է զիջումներ անել Ուկրաինային

  • 16-12-2008 16:45:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ն պատրաստ է գնային զիջումներ անել Ուկրաինային այն դեպքում, եթե Կիեւը թույլ տա ռուսական մենաշնորհային ընկերությանը մեծացնելու իր անմիջական ներկայությունը ներքին ուկրաինական շուկայում: Այս մասին հաղորդում է «Ռոյթերը»` վկայակոչելով «Դելո» թերթը: Ավելի վաղ «Գազպրոմի» նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդեւը հայտարարել էր, որ ռուսական ընկերությունը «Նաֆտոգազին» առաջարկություն է արել, որը թույլ կտա լուծել Ուկրաինայի ընթացիկ պարտքերի հետ կապված հակամարտությունը եւ նոր համաձայնագիր ստորագրել 2009 թվականի մատակարարումների վերաբերյալ: «Գազպրոմի» տվյալներով, Ուկրաինան սեպտեմբեր-նոյեմբերի գազամատակարարումների համար պարտք է 2,4 մլրդ դոլար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play