ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար


ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ բանակցություններին՝ խաղաղության հասնելու համար

  • 15-12-2023 13:09:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բոլոր շփումներում, լինի դա հանդիպում, թե հեռախոսազրույց, քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
 
Պաշտոնյան նաև անդրադարձել է Ֆիդանի՝ Բաքվում դեկտեմբերի 14-ին արած հայտարարությանն այն մասին, որ իր կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրին։
 
«Մենք ողջունում ենք այն, որ Թուրքիան արդյունավետ դեր է խաղում այս հակամարտությունը լուծելու հարցում։ Մենք համաձայն ենք արտգործնախարարի ասածի հետ, որ խաղաղությունը հնարավոր է, և մենք կաջակցենք երկու կողմերի ուղիղ բանակցություններին՝ դրան հասնելու համար», - ասել է Միլլերը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play